Նորություններ

20.03.2023 (Обновлено: 21.03.2023 17:28)

ԵՏՀ հարթակում քննարկվել են եվրասիական ավտոմեքենաշինության զարգացման հարցեր

Նման նախաձեռնություն է առաջ քաշել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը միջոլորտային ավտոմոբիլային կոնգրեսի և Մոսկվայի «Մոսկվիչ» ավտոմոբիլային գործարան կատարված այցի շրջանակներում գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերության ձեռնարկություն կատարած այցի ընթացքում արդյունաբերական բլոկի պատվիրակությունը ծանոթացել է գործարանի արտադրական ներուժին և զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն համագործակցության առաջարկվող ուղղություններին։ Կոոպերացիայի առավել հեռանկարային վեկտորների թվում նշվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մալուխահաղորդիչային արտադրությունը, էներգետիկ մեքենաշինությունը, նավթաքիմիան և հաստոցաշինությունը:

Հատուկ ուշադրության է արժանացել հայրենական միկրոէլեկտրոնային բաղադրիչային բազայի զարգացումը մինչև 2030 թվականը արտադրության տեղայնացման ներկայացված ծրագրի շրջանակներում: Ներկայումս գործարանն արդեն ակտիվորեն համագործակցում է նավիգացիոն համակարգերի ազգային արտադրողների հետ, և այսօրվա դրությամբ հաջողվել է ապահովել մի շարք միկրոէլեկտրոնային մոդուլների մատակարարում, այդ թվում՝ ԳԼՈՆԱՍՍ համակարգի, որոնք անհրաժեշտ են վերջնական արտադրանքի արտադրության համար: Միաժամանակ առկա է այլ միկրոէլեկտրոնային հաշվողական և վերահսկիչ սարքավորումների անհրաժեշտություն։

Այդ կապակցությամբ Նիկոլայ Ռոգոժնիկն առաջարկել է քննարկել ոլորտային համագործակցության հարցերը Հանձնաժողովի հարթակում՝ պրոֆիլային փորձագիտական խմբերի շրջանակներում, Միության երկրների լիազոր մարմինների և բիզնեսի ներգրավմամբ: