Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Պետորբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ երկրների դերը միջազգային ագրոարտադրական շուկաների ձևավորման գործում» նստաշրջանի մոդերատորն էր:
Պետական մարմինների, բիզնեսի, ոլորտային միավորումների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկել են Եվրասիական տնտեսական միության պետությունների ԱԱՀ զարգացման հեռանկարները, կոոպերացիոն կապերի ամրապնդումը և համաշխարհային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի ներկայության ընդլայնումը:
Գոհար Բարսեղյանը կարևորել է ագրոարդյունաբերական համալիրի մրցունակության բարձրացման, կոոպերացիոն նախագծերի զարգացման և ավելացված արժեքի ստեղծման կայուն շղթաների ձևավորման նպատակով անդամ պետությունների ջանքերի միավորումը:
Միջոցառումների մասնակիցները հատուկ անդրադարձել են ագրարային շուկայի արտահանման ներուժի զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը: Նշվել է, որ ԵԱՏՄ երկրներն ունեն զգալի ռեսուրսային և արտադրական ներուժ, որը թույլ է տալիս ամրապնդել դիրքերը ագրոարտադրության և պարենային ապահովման գլոբալ համակարգում:
Նստաշրջանի մասնակիցները վերահաստատել են իրենց հետաքրքրվածությունն ագրարային ոլորտում ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման և նոր միջազգային շուկաների յուրացման համատեղ մոտեցումների մշակման գործում:
Քննարկման արդյունքում նշվել են համագործակցության առանցքային ուղղությունները, որոնց նպաստում են ԵԱՏՄ-ի՝ որպես համաշխարհային ագրոպարենային շուկայի կարևոր մասնակիցներից մեկի դիրքերի ամրապնդմանը: