Նորություններ

07.09.2022 (Обновлено: 15.09.2022 10:31)

ԵՏՀ կայքում հայտնվել է մրցակցության կանոնների խախտումների առկայության գնահատման թվային մոդուլ

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը սեպտեմբերի 7-ին Մինսկում կայացած Հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի 53-րդ նիստի ընթացքում խոսել է մրցակցության կանոնների խախտումների կանխարգելման նոր գործիքի մասին։
Մոդուլը թույլ է տալիս իրական ժամանակում ստուգել ձեր գիտելիքները հակամենաշնորհային կարգավորման ոլորտում, ինչպես նաև գնահատել տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը նրանց գործողություններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների առկայությունը պարզելու համար և հաշվարկել հնարավոր ռիսկերի առկայությունը:

«Հաշվի առնելով ժամանակի ոգին, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում թվայնացման խնդիրներին, շուկայի մասնակիցների համարստեղծելով խաղի պարզ և հասկանալի կանոնների ստեղծմանը։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս գործիքը պահանջված լինի ձեռնարկատերերի կողմից»,- ասել է նախարարը։

Գիտելիքների թեստավորման գործիքը գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի գլխավոր էջի «Ծառայություններ. Մրցակցությունը ԵԱՏՄ-ում՝ երկխոսություն բիզնեսի հետ» բաժնում: Հարցման դեպքում նախատեսված է գրանցման առավել պարզ ձևը. անհրաժեշտ է նշել էլեկտրոնային փոստի հասցեն, որին կուղարկվեն անցած թեստերի արդյունքները՝ համապատասխան մեկնաբանություններով: 

«Ինչպես հասկանում եք, սա պոտենցիալ խախտողներին բռնելու գործիք չէ, այլ մի գործիք, որը ցանկացած հարցվողի կարող է օգնել սեփական բիզնես գործունեությանը մրցակցային օրենսդրության պահպանման տեսանկյունից դիտարկելու հարցում»,- ամփոփել է Արման Շակալիևը։