ԵՏԲԽ-ում ամփոփվել են բնական մենաշնորհների կարգավորման ոլորտի 2025 թվականի արդյունքները

Մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին ներկայացվել է բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման մասով անդամ պետությունների միջոցառումների մասին 2025 թվականի ամփոփիչ զեկույցը:


Զեկույցում արտացոլված է տվյալ ուղղությամբ ԵԱՏՄ երկրների օրինաստեղծ աշխատանքը և նրանց կարգավորիչ պրակտիկան, ինչպես նաև ինտեգրման խորացման համատեղ պլանները:

 

Փաստաթղթում ներկայացված են բնական մենաշնորհների կարգավորման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրով սահմանված սկզբունքներին և կանոններին անդամ պետությունների օրենսդրության համապատասխանության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման միջանկյալ արդյունքները: Հատուկ անդրադարձ է կատարվում այս ոլորտի բնապահպանական ասպեկտների և էներգարդյունավետության հետ կապված խնդիրների լուծման պրակտիկային:

Կատարված աշխատանքի եզրակահանգումները և արդյունքները ուղենիշ կդառնան նշված ոլորտում Միության երկրների հետագա ինտեգրման համար:

Հանձնաժողովը Միության պետությունների կարգավորիչների հետ համատեղ ամեն տարի զեկույց է նախապատրաստում և տեղադրում և պաշտոնական կայքում: Տեղեկատվությունը (զեկույցը) նախապատրաստվում է Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 20 հավելված):