1998 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը (ԲՊՏՀ), 2015 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան։
ԲՊՏՀ-ում ուսումն ավարտելուց հետո աշխատել է Մինսկի Լենինի շրջանի վարչակազմի էկոնոմիկայի վարչությունում:
2002-2004 թվականներին՝ Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի Էկոնոմիկայի կոմիտեի առաջատար մասնագետ:
2004-2011 թվականներին աշխատել է Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Մինսկի տեսչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ավագ, գլխավոր պետական հարկային տեսուչ, բաժնի պետի տեղակալ:
2011-2014 թվականներին՝ Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի Էկոնոմիկայի կոմիտեի տնտեսական վերլուծության և կանխատեսման վարչության պետ:
2014 թվականին աշխատել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունում, որտեղ մինչև 2019 թվականը զբաղեցրել է էկոնոմիկայի և ֆինանսների գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2019 թվականի ապրիլից՝ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի տեղակալ
2025 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության փոխտնօրենի պաշտոնին։