Նորություններ

31.05.2023 (Обновлено: 05.06.2023 11:46)

Անհրաժեշտ է առավելագույնս ապահովել ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ելույթ ունենալով Մոսկվայում Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ամփոփիչ կոլեգիայում։

Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ԵՏՀ-ում գործում է գիտատեխնիկական խորհուրդ, որը կարևորում է նոր տեխնոլոգիաներում գիտության ներգրավումը: 

«Եթե ստեղծենք նոր արտադրական հզորություններ, բայց ուրիշների մշակումների հիման վրա, ապա համաձայնեք, որ դա չի լինի ցանկալի տեխնոլոգիական ինքնիշխանություն», — նշել է նա։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հորդորել է վերահսկել երրորդ երկրների մատակարարների ապրանքների համապատասխանությունը արտադրանքի անվտանգության պահանջներին. 

«Օտարերկրյա արտադրանքն այսօր զանգվածաբար մատակարարվում է ներքին շուկա կեղծ հայտարարագրերով և համապատասխանության հավաստագրերով։ Բազմաթիվ են փաստերը, երբ երրորդ երկրների ապրանքները մեր շուկա են մտնում ոչ այնքան մրցակցային ճանապարհով։ Պետք է մտածել կառավարությունների համապատասխան որոշում ընդունելու ուղղությամբ»։