Նիկոլայ Կուշնարյովը ներկայացրել է ֆինաջակցության մեխանիզմը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը «ՎԷԲ.ՌՖ» զարգացման պետական կորպորացիայի հարթակում Ռուսաստանի ձեռնարկությունների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը։

«ԵՏՀ շարունակում է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի վերաբերյալ պարզաբանման աշխատանքը բիզնեսի և ֆինանսական կառույցների համար, — նշել է Նիկոլայ Կուշնարյովը։ — Նշված մեխանիզմի և դաշնային առանձնաշնորհների համադրությունն ընդլայնում է արդյունաբերության ոլորտի նախագծերի իրականացման հնարավորությունները և խթանում կոոպերացիան Միության երկրներում»։


Միջոցառման շրջանակներում քննարկվել է արդյունաբերական ձեռնարկությունների և զարգացման ինստիտուտների փոխգործակցությունը և արտադրական շղթաների արդյունավետության բարձրացումը։

Շնորհանդեսին մասնակցել են ՎԷԲ.ՌՖ փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը, Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների, ընկերությունների, վարկային կազմակերպությունների և զարգացման ինստիտուտների ներկայացուցիչներ։



Скачать исходники фотографий