Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հանձնարարել են ապահովել, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորմանը առնչվող դրույթները պատրաստ լինեն գործնական կիրառման համար մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Ներկայումս Արձանագրությունն արդեն վավերացվել է Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում. նախատեսվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջին վավերագիրը ստանալուց հետո։
ԵԱՏՄ ՄՕ-ում կատարված փոփոխությունների հետևանքով մեծ աշխատանք է կատարվում նոր կարգավորումը գործնականում կիրառելու համար նորմատիվ իրավական բազայի ձևավորման ուղղությամբ, այդ թվում՝ անդամ պետությունների ներքին օրենսդրության և տեղեկատվական համակարգերի նախապատրաստումը։«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների առանցքային նորույթն այն է, որ արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների համար առանձին կատեգորիա կսահմանվի և կորոշվեն դրա կարգավորման առանձնահատկությունները», — հիշեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Այսպես, նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեծամասնության համար կիրառվելու է մաքսատուրքի միասնական դրույքաչափ՝ 5% չափով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո մեկ կիլոգրամի համար, ինչպես նաև կամրագրվի անմաքս ներմուծման շեմը՝ 200 եվրոյի չափով։