Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում քննարկել են ԱՍՀՀ ներմուծման վերահսկողության նոր մեխանիզմը

Ապրանքները Ռուսաստան ներմուծողների համար գործարկվել է ապրանքների սպասման հաստատման համակարգը (ԱՍՀՀ)։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների փոխադրողների համար վեբինար է կազմակերպել, որը նվիրված էր նոր համակարգի գործունեության առանձնահատկություններին և կիրառման պրակտիկային։

«Նոր կանոնների ներդրումը միշտ կապված է տնտեսավարող սուբյեկտների մեծ թվով հարցումների և մտավախությունների հետ։ Միայն պետական մարմինների և բիզնես համայնքի միջև ուղիղ և բաց երկխոսությունը կարող է ապահովել նոր կարգավորող մեխանիզմների սահուն ներդրում և նվազագույնի հասցնել ձեռնարկատերերի ծախսերը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը, բացելով միջոցառումը։


Վեբինարն անցել է «հարց ու պատասխանի» ձևաչափով, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Դաշնային հարկային ծառայության և Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին տեղեկացրել են իրավակիրառ պրակտիկայի և ԱՍՀՀ-ով սահմանված կանոնների խախտման հետ կապված ռիսկերի նվազեցման մասին։

Մասնավորապես, վեբինարի մասնակիցները մանրամասն պարզաբանումներ են ստացել ԱԱՀ վճարման ֆինանսական ապահովման, ինչպես նաև ԱՍՀՀ հետ աշխատելիս փոխադրման գործընթացի մասնակիցների պատասխանատվության գոտիների տարանջատման առանձնահատկությունների վերաբերյալ։ Բացի դրանից, փորձագետներն առանձին անդրադարձել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ընթացքում հսկիչ անցակետերի հատման տեխնիկական նրբությունների և ֆորս մաժորային իրավիճակների դեպքում գործողությունների կանոնակարգի լուսաբանմանը։

Միջոցառմանը մասնակցել են միջազգային բեռնափոխադրումների ոլորտի ավելի քան 200 ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպվել է ԱՏԻ.ՍՈՒ միջազգային բեռնային հարթակի հետ համատեղ։

Հիշեցնենք, ԱՍՀՀ մշակվել է ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան ապրանքների ներմուծումը վերահսկելու և ներմուծման ԱՀՀ-ի և ակցիզները չվճարելով «գորշ» սխեմաները կանխելու նպատակով ներմուծման «սպիտակեցման» միջոցների շրջանակներում։ ԱՍՀՀ պահանջները սահմանվել են «Ապրանքների սպասման հաստատման ազգային համակարգի և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 17.04.2026 թվականի N 101-ՖԶ դաշնային օրենքով։

Վեբինարի հեռարձակումը հասանելի է https://vk.com/eecommission?z=video-65062670_456240872 հղումով

ԱՍՀՀ մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/ հղումով

Թեժ գծի հեռախոսահամարները՝ 

ԴՀԾ՝ 8-800-222-22-22, 

ԴՄԾ՝ 8-499-449-74-89։

Скачать исходники фотографий