Նորություններ

13.09.2022 (Обновлено: 23.09.2022 11:18)

Բեռնարկղերի նկատմամբ զրոյական մաքսատուրքը կշարունակի գործել մինչև 2023 թվականի փետրվարի վերջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է որոշակի տեսակի բեռնարկղերի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 ծածկագիր) նկատմամբ ներմուծման զրոյական մաքսատուրքի ժամկետի գործողությունը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։

 

«Կայացված որոշումը կկանխի բեռնարկղերի պարկի կրճատումը ԵԱՏՄ-ից մի շարք արևմտյան լոգիստիկ ընկերությունների հեռանալուց հետո՝ խթանող ազդեցություն ունենալով ներքին շուկայի նորացման և համապատասխան ապրանքներով հագեցման նկատմամբ», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա պարզաբանել է, որ ներկայումս Միության տարածքում արտադրվող բեռնարկղերը գնվում են ԵԱՏՄ երկրների բիզնեսի կողմից ամբողջ ծավալով, սակայն առկա կարիքներն ամբողջությամբ չեն ապահովվում։

Անհրաժեշտ փոփոխություններ են կատարվելու նաև Հանձնաժողովի մյուս ակտերում։


Տեղեկանք

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8609 00 900 9 ենթադիրքում դասակարգված են բեռնարկղերը (ներառյալ հեղուկների կամ գազերի փոխադրման համար նախատեսված տարաները), որոնք հատուկ նախատեսված ու սարքավորված են տրանսպորտի որևէ կամ մի քանի տեսակներով փոխադրման համար, բացառությամբ ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար նախատեսված հակաճառագայթային կապարե ծածկույթով բեռնարկղերի, ինչպես նաև 42 մ3-ից մինչև 43 մ3 ներքին ծավալով բեռնարկղերի։

Բեռնարկղերի նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 10%։ Հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի № 63 որոշմանը համապատասխան՝ 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը կիրառվում է 0% չափով տուրքը։