Սաղմոնի և կարմրախայտի նորածին մանրաձկան նկատմամբ ներմուծման զրոյական մաքսատուրքերը երկարաձգվել են մինչև 2024 թվականի վերջը
17.03.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերի գործողության ժամկետը սաղմոնի և կարմրախայտի նորածին մանրաձկան նկատմամբ։

Դիտարկվող ձկների առանձին տեսակների նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափերը (ԵԱՏՄ ԱՏԳ ծածկագրեր 0301 91 900 0 և 0301 99 110 0) կազմում են մաքսային արժեքի 10%-ը։ Սակայն ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի № 3 որոշմանը համապատասխան, 2019 թվականի փետրվարի 28-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը սահմանվել են 0% չափով մաքսատուրքեր։

«Ձկնային արտադրանքի սեփական արտադրության զարգացումը՝ պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է, ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից յուրաքանչյուրի, այնպես էլ ընդհանուր առմամբ ամբողջ ԵԱՏՄ-ի համար։ Աճեցվող նորածին մանրաձկան նկատմամբ մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերի պահպանումը նպաստելու է Միությունում արտադրվող ապրանքային սաղմոնի և կարմրախայտի բաժնի ավելացմանը», - ընդգծել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Ընդ որում նա պարզաբանել է, որ ներկայումս ատլանտյան սաղմոնի նորածին մանրաձուկը ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական աճեցման համար չի արտադրվում, իսկ մի շարք ձեռնարկությունների կողմից արտադրվող կարմրախայտի նորածին մանրաձուկը աճեցվում է միայն քաղցրահամ ջրով տնտեսություններում։