Նորություններ

20.04.2022 (Обновлено: 11.05.2022 15:32)

Բորսայական աճուրդների ծավալը ԵԱՏՄ-ում 2022 թվականի I-ին եռամսյակի արդյունքներով կազմել է 4,2 տրլն ԱՄՆ դոլար

Ընթացիկ տարվա I-ին եռամսյակի արդյունքներով բորսայական աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 4,2 տրլն ԱՄՆ դոլար և 25%-ով ավելացել է 2021 թվականի համեմատ։ Աճն ապահովվել է հիմնականում արժույթի հետ գործարքների և ՌԵՊՈ գործառնությունների հաշվին։ Առավել խոշոր ապրանքային բորսաներում աճուրդների ծավալները հասել են 5,6 մլրդ ԱՄՆ դոլարի և ավելացել են 8%-ով։ Առավելագույն ծավալը ցուցադրել է «Նավթամթերքներ» առևտրային սեկցիան Սանկտ Պետարբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում։ 

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝ «Բորսայական աճուրդներ» բաժնում։