Նորություններ

10.10.2024

Թարմացվել է մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում կատարվող շտկումները, որոնք ապահովում են նշված տեխկանոնակարգի փոփոխությունների իրականացումը։


Խոսքն այն փոփոխությունների մասին է, որոնք սահմանում են ինքնագնաց մեքենաների շարժիչների սնուցման համար գազաշարժիչային վառելիքի օգտագործման հնարավորությունը։

Ստանդարտների ցանկում ներառվել են չորս միջպետական ստանդարտ և ՄԱԿ-ի կանոններ, որոնք սահմանում են գազը որպես շարժիչային վառելիք օգտագործող մեքենաներին և սարքավորումներին ներկայացվող պահանջներ:

Ստանդարտների ցանկում շտկումները ուժի մեջ կմտնեն այս տարվա նոյեմբերի 23-ից՝ տեխկանոնակարգի փոփոխություններին զուգահեռ, և թույլ կտան արտադրել և շուկայահանել գազը որպես վառելիք օգտագործող ինքնագնաց մեքենաներ։

«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխկանոնակարգում փոփոխություններ են կատարվել ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի № 137 որոշմամբ։