Նորություններ

21.03.2023 (Обновлено: 22.03.2023 17:57)

Թարմացվել է փաթեթավորման միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները:

Փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է գործող Ծրագրի ավելի քան 90%-ի իրականացված լինելու կապակցությամբ։

Ծրագրի նոր խմբագրությունը, որը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկները, ներառում է 41 դիրք։ Դրանցից 31-ում նախատեսվում է մշակել նոր միջպետական ստանդարտներ, որոնցից 28-ը հիմնված կլինի ISO, EN և OECD միջազգային և տարածաշրջանային ստանդարտների պահանջների վրա։ Ծրագրի մնացած դիրքերի համար նախատեսվում են գործող միջպետական ստանդարտների փոփոխություններ կամ դրանց վերանայում՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտների վերջին արդիական տարբերակները: Ինչ վերաբերում է նախորդ Ծրագրով չավարտված ստանդարտներին, ապա դրանց մշակման ավարտի ժամկետներն արդիականացվել են։