Թարմացվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հունիսի 24-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Միության «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունները։

Հստակեցվել և մանրամասնվել են ցանկերի առանձին դրույթներ, վերացվել են խմբագրման և տեխնիկական անճշտությունները: Սա նպաստում է բոլոր շահագրգիռ սուբյեկտների՝ երկաթուղային տրանսպորտ արտադրողների, համապատասխանության գնահատման մարմինների և ԵԱՏՄ տեխկանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների կողմից երկաթուղային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի միատեսակ պրակտիկա սահմանելուն:

Ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օր հետո և կտարածվեն 2025 թվականի հունվարի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա։