Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Թարմացվել են Փոխադրման և օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի մասին ԵԱՏՄ տեխկանոնակարգի ստանդարտները
Թարմացվել են Փոխադրման և օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի մասին ԵԱՏՄ տեխկանոնակարգի ստանդարտները
20.01.2026
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունվարի 20-ին հաստատել է Եվրասիական տնտեսական միության «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի՝ հետազոտությունների մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկի նորացված խմբագրությունը:
Սա անհրաժեշտ է տեխկանոնակարգի ապացուցողական բազան արդիական վիճակում պահպանելու համար՝ հաշվի առնելով միջպետական ստանդարտների մշակման ծրագրի իրականացումը:
Արդիականացված խմբագրությունում ներառվել է 35 միջպետական ստանդարտ, որոնցից 10-ը նոր են, երեքը Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտներ են, երեքը՝ Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտ:
Ցանկից հանվել են արդյունաբերության համար ոչ արդիական մի շարք փաստաթղթեր:
Ընդունված որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 30 օրացուցային օր հետո և տարածվում նշված տեխկանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից՝ 2025 թվականի նոյեմբերի 22-ից ծագած իրավահարաբերությունների վրա: