ԵԱՏՄ երկրներում աճել է ծառայությունների շրջանառությունը
24.04.2024
2023 թվականին 2022 թվականի համեմատ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մեծ մասում նկատվել է ծառայությունների միջազգային առևտրի աճ։ Ծառայությունների առևտրի դրական սալդոն Հայաստանում աճել է 33.6%-ով, Բելառուսում՝ նվազել 32.7%-ով։
Անդամ պետությունների մեծ մասում ծառայությունների արտահանման և ներմուծման կառուցվածքում ամենամեծ բաժինը տրանսպորտային ծառայություններինն էր (Ղազախստանում՝ մինչև 49%) ուղևորություններինը (Ղրղզստանում՝ մինչև 56%)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է Վիճակագրության վարչության կայքէջի «Արտաքին հատվածի վիճակագրություն» բաժնում: