ԵԱՏՄ արտաքին առևտրի շրջանառությունը 2022 թվականի հունվարին աճել է 62,6%-ով, փոխադարձ առևտրի ծավալը՝ 17,3%-ով։
Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ արտաքին առևտրի ծավալը 2022 թվականի հունվարին կազմել է 76,3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 62,6%-ով ավել է 2021 թվականի հունվարի ցուցանիշից։ Արտահանումն ավելացել է 76,5%-ով, ներմուծումը՝ 40,6%-ով։

Առավել էապես է աճել ԵԱՏՄ-ից դուրս երկրներ արտահանումը Ղազախստանից (94,1%-ով) և Ռուսաստանից (76,8%-ով), ներմուծումը՝ Ղրղզստան (2,8 անգամ)։

Ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի հունվարին կազմել է 5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 17,3%-ով գերազանցում է 2021 թվականի հունվարի մակարդակը։

Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճը գրանցվել է Միության բոլոր պետություններում։ Ամենամեծ աճը նկատվել է Ղրղզստանում (80%) և Հայաստանում (34,3%)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրություն» բաժնում՝ 2022 թվականի հունվարի վերլուծական նյութերում։