Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ փոխգործակցության աշխատանքային խմբի փորձագետները նախնական հավանություն են տվել ՀՄԿ-ի հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման իրավական և կազմակերպական մոտեցումներին Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում:
ԵՏՀ փորձագիտական հանդիպմանը մասնակցել են Հանձնաժողովի մաքսային համագործակցության բլոկի և Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասությանն են վերապահված մաքսային կարգավորման կատարելագործման հարցերը: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ են Ռազմավարություն-2025-ի մասով ՀՄԿ հետ փոխգործակցության իրականացման համար։
«Հանձնաժողովը մշակել է մի փաստաթուղթ, որը սահմանում է ՀՄԿ-ին Միության անդամակցության, ինչպես նաև վերջինիս հիմնարար իրավական միջոցներին միանալու մասին ԵԱՏՄ երկրների ղեկավարների դիրեկտիվի կատարման հիմնական կազմակերպաիրավական մոտեցումները»,- նշել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը։
Վարչության ղեկավարը պարզաբանել է, որ այս խնդրի լուծումը պահանջում է իրավական, ընթացակարգային, ինստիտուցիոնալ ասպեկտների խորը վերլուծություն, Միության համար առավելությունների և հնարավոր ռիսկերի որոշում, և նման աշխատանք արդեն իսկ իրականացվում է Հանձնաժողովի կողմից։
Միության և ՀՄԿ միջև համագործակցության զարգացումը Ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման կարևոր ուղղությունն է և դրական է անդրադառնում մաքսային կարգավորման ոլորտի իրավունքի արդիականացման վրա:
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 11.7.5-րդ կետով նախատեսված են այնպիսի միջոցառումներ, ինչպես Միության կողմից ՀՄԿ-ի անդամի կարգավիճակ ստանալը և ՀՄԿ-ի հիմնարար փաստաթղթերին Միության անդամակցության հնարավորության մշակումը: