Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 8-ի նիստում սահմանել է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը։
Սահմանվել է, որ տեխնիկական կանոնակարգի պահանջներին այդ միջոցների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք ձևակերպվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, վավերական կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Այդ ժամանակահատվածում հնարավոր է նշված ապրանքների արտադրությունը և շուկայահանումը։
Նաև նախատեսվել է, որ տեխկանոնակարգի կիրառման ոլորտում ներառված արտադրանքի նոր տեսակները կարող են շուկայահանվել առանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 18 ամսվա ընթացքում։ Ընդ որում, նման արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է դրա ծառայության ժամկետի կամ պիտանիության ժամկետի ընթացքում:
ԵՏՀ կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
«Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխկանոնակարգի (019/2011 ՄՄ ՏԿ) փոփոխություններն ընդունվել են ԵՏՀ խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի N 40 և ուժի մեջ են մտնում 2027 թվականի ապրիլի 27-ին, բացառությամբ առանձին նոր պահանջների, որոնց ուժի մեջ մտնելը կապված է տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերում փորձարկումների համապատասխան մեթոդներ ներառելու հետ։ Փոփոխությունները հաշվի են առնում տեխկանոնակարգի կիրառման փորձը և նախատեսում դրանում նոր արտադրանքի ընդգրկումը (ձեռքի շղթայական սղոցով կտրվածքներից պաշտպանության միջոցներ և հատվածոտանիներին (միջատներին և (կամ) սարդակերպերին (տզերին) վանող ռեպելենտներ), տեխկանոնակարգի օբյեկտներին ներկայացվող գործող պահանջների, դրա հայեցակարգային ապարատի հստակեցումը, ինչպես նաև համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին ադապտացումը։