Օպտիմալացվել են հատուկ պարզեցման կիրառման համար տեղեկություններ նշելու կանոնները
02.06.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելու մասին:

Այսօրվա դրությամբ լիազորված տնտեսական օպերատորները (ԼՏՕ) կարող են պահել ապրանքներն իրենց հարթակներում մաքսային պահեստի մաքսային ընթացակարգի շրջանակներում:

Համաձայն ընդունված փոփոխությունների՝ հայտարարագիրը լրացնելիս անհրաժեշտ է նշել ապրանքների գտնվելու վայրի մասին տեղեկությունները: Եթե ընկերությունը հատուկ պարզեցում է կիրառում, ապա այն լրացնում է ԼՏՕ-ի հարթակում մաքսային հսկողության գոտու ստեղծումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները կամ այդ գոտու գրանցման համարը:

Հայտարարագրում այդ տեղեկությունների նշումը մաքսային մարմիններին թույլ կտա ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը ինքնաբերաբար՝ առանց լրացուցիչ հարցումներ ուղարկելու: Արդյունքում օպտիմալացվում է մաքսային հսկողությունը և կրճատվում են բիզնեսի ծախսերը:

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ իրավաբանական անձանց հատուկ կատեգորիա, որոնց՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց, մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ։

Լիազորված տնտեսական օպերատորի համար լրացուցիչ հատուկ պարզեցումը հաստատվել է Հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 86 որոշմամբ: