Նորություններ

26.12.2022 (Обновлено: 17.01.2023 16:15)

Հրապարակվել ԵԱՏՄ-ում «խելացի» էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման մասին զեկույցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում դեկտեմբերի 26-ին հրապարակվել է «Խելացի» էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածում» զեկույցը: Այն նախկինում արժանացել է ԵՏՀ Կոլեգիայի հավանությանը։

Զեկույցում ներկայացված է վերլուծություն «խելացի» էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ (ԽԷՏ) հասկացության նորմատիվ ամրագրումը, նման տեխնոլոգիաների տեսակները, բնութագրերը և օգտագործման ոլորտները, ներդրման հետևանքները, ինչպես նաև կիրառական փորձը և զարգացման հեռանկարային ոլորտները:

Ինչպես ԵՏՀ Կոլեգիայի նիստում զեկույցի քննարկման ժամանակ ընդգծել է ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, «խելացի» էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածման հարցի ուսումնասիրությունը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով։ Հանձնաժողովի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԵԱՏՄ պետություններն ակտիվորեն մշակում և իրականացնում են տնտեսության ոլորտների, էներգետիկ ենթակառուցվածքի և տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրեր՝ ԽԷՏ-ի կիրառմամբ:

Այսպես, օրինակ՝ Հայաստանում և Ղրղզստանում գործարկվել է ջեռուցման և օդորակման տարբեր համակարգերի վերահսկման «խելացի» տան սարքերի արտադրությունը, որոնք մատակարարվում են նաև եվրոպական շուկա։ Բելառուսում իրականացվել է «խելացի» ցանցերի տեխնոլոգիաների հիման վրա բաշխիչ էլեկտրական ցանցերի ավտոմատացման հինգ խոշոր նախագիծ, ինչպես նաև բացվել է երկրի առաջին՝ 330 կՎ լարման դասի թվային «Մոգիլև» ենթակայանը։ Ղազախստանի մայրաքաղաքում տեղադրվել է «Սերգեկ» տեսահսկողության խելացի համակարգ, որը վերահսկում և ֆիքսում է երթևեկության հոսքը, ինչպես նաև արձանագրում խախտումները ավտոճանապարհներին։ Ռուսաստանում «խելացի» արտադրության տեխնոլոգիաները ակտիվորեն կիրառվում են տնտեսության բոլոր ոլորտներում։ Օրինակ, մետաղագործական ոլորտում արհեստական ինտելեկտն օգնում է պողպատի ձուլման ժամանակ լրացուցիչ տարրեր ներմուծել դրա բաղադրության մեջ՝ համաձուլվածքի նախապես հաշվարկված քիմիական բաղադրության հիման վրա:

Ինչպես նշվում է զեկույցում, ԽԷՏ կիրառման հիմնական դրական հետևանքը էլեկտրաէներգիայի խնայումն է խելացի կարգավորման և դրա սպառման գործընթացի վերահսկողության հաշվին։ Բացի այդ, դրական ազդեցություններ են նկատվել էկոլոգիայի ոլորտում՝ մթնոլորտ վնասակար արտանետումների նվազման շնորհիվ, տրանսպորտային համակարգում՝ տրանսպորտային հոսքերի վերահսկողության բարձրացման և ենթակառուցվածքի բեռի նվազեցման հաշվին, ինչպես նաև այլ ոլորտներում։