Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների բնակչության կենսամակարդակի 2018 - 2022 թվականների վիճակագրական հետազոտությունը։
2022 թվականին 2021 թվականի համեմատ միջին ամսական աշխատավարձն աճել է ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Հայաստանում՝ 15.4%-ով (235.6 հազար ՀՀ դրամ, 541 ԱՄՆ դոլար), Բելառուսում՝ 13.1%-ով (1.6 հազար բելոռուսական ռուբլի, 623 ԱՄՆ դոլար), Ղազախստանում՝ 23.7%-ով (309.7 հազ. տենգե, 673 ԱՄՆ դոլար), Ղրղզստանում՝ 37.3%-ով (26.5 հազ. սոմ, 316 ԱՄՆ դոլար), Ռուսաստանում՝ 14.1%-ով (65.3 հազ. ռուսական ռուբլի, 969 ԱՄՆ դոլար)։
Տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով միջին դրամական եկամուտը նույն ժամանակահատվածում աճել է Բելառուսում 14.1%-ով (0.8 հազար բելոռուսական ռուբլի, 290 ԱՄՆ դոլար), Ղազախստանում՝ 16.3%-ով (80.4 հազար տենգե, 175 ԱՄՆ դոլար), Ղրղզստանում՝ 19.6%-ով (7.9 հազար սոմ, 94 ԱՄՆ դոլար), Ռուսաստանում՝ 11.7%-ով (38 հազար ռուսական ռուբլի, 563 ԱՄՆ դոլար). Հայաստանում նվազել է 2.7%-ով (74 հազ. ՀՀ դրամ, 170 ԱՄՆ դոլար)։
Աղքատության մակարդակը Հայաստանում նվազել է 1.7 տոկոսային կետով, Բելառուսում՝ 0.2 տոկոսային կետով, Ղրղզստանում՝ 0.1 տոկոսային կետով, Ռուսաստանում՝ 1.2 տոկոսային կետով, իսկ Ղազախստանում մնացել է անփոփոխ։
Ապրուստի համար անհրաժեշտ ամսական մինիմումը մեկ շնչի հաշվով 2022 թվականին կազմել է միջինը 7.3 հազար սոմից Ղրղզստանում (86 ԱՄՆ դոլար) մինչև 13.9 հազար ռուսական ռուբլի Ռուսաստանում (198 ԱՄՆ դոլար):
Տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ընկնում է պարենային ապրանքներին՝ 32.9%-ից՝ Ռուսաստանում մինչև 51.2%-ը՝ Ղազախստանում։ Տրանսպորտի, տեղեկատվության և կապին բաժին է հասել 2.9%-ից Հայաստանում մինչև 18.7% Ռուսաստանում։ Բնակարանային և կոմունալ ծառայությունների և վառելիքի մասնաբաժինը ծախսերի կառուցվածքում կազմել է 7.3%-ից՝ Ղազախստանում մինչև 19.9%-ը՝ Հայաստանում։ Առողջապահության և կրթության վրա քաղաքացիները ծախսում են իրենց եկամտի 4.3%-ից Ղազախստանում մինչև 7.8%-ը Հայաստանում և Բելառուսում։
Մարդկային զարգացման ինդեքսով աշխարհի 193 երկրների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը, Ղազախստանը՝ 67-րդ, Բելառուսը՝ 69-րդ, Հայաստանը՝ 76-րդ, Ղրղզստանը՝ 117-րդ։
Ժողովածուն նաև տեղեկատվություն է պարունակում կայուն զարգացման նպատակներին հասնելու, բնակչության սոցիալտնտեսական տարբերակման, քաղաքային և գյուղական տնային տնտեսությունների եկամուտների և ծախսերի, ինչպես նաև սննդամթերքի գնողունակության և սպառման մասին:
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Բնակչության կենսամակարդակը» բաժնում։
Տեղեկանք
Մարդկային զարգացման ինդեքսը (ՄԶԻ) ինտեգրալային ցուցիչ է, որը բնութագրում է երկար և առողջ կյանք վարելու, գիտելիքներ ձեռք բերելու և արժանապատիվ կենսամակարդակի հասնելու կարողությունը: ՄԶԻ-ն հաշվարկվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից 1990 թվականից: