Նորություններ

19.09.2022 (Обновлено: 26.09.2022 16:17)

Հրապարակվել է ԵԱՏՄ-ում 2021 թվականին դրամաշրջանառության և վարկավորման վիճակագրությունը

2021 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների դրամայնացումը (M2 դրամական ագրեգատի հարաբերակցությունը ՀՆԱ-ին) Հայաստանում կազմել է 35%, Բելառուսում՝ 14%, Ղազախստանում՝ 29%, Ղրղզստանում՝ 35% և Ռուսաստանում՝ 51%։
Ազգային արժույթով ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի առավելագույն դրույքաչափն արձանագրվել է 2021 թվականի 3-րդ եռամսյակում Ղրղզստանում` 24,5%, նվազագույնը՝ 2021 թվականի 1-ին եռամսյակում Բելառուսում՝ 9,8%:

Ազգային արժույթով ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի առավելագույն դրույքաչափն արձանագրվել է 2021 թվականի 1-ին եռամսյակում Ղազախստանում՝ 21,4%, նվազագույնը՝ Ռուսաստանում՝ 5,7%:

Իրավաբանական անձանց վարկավորման ծավալը 2021 թվականի ընթացքում աճել է 43%-ով, իսկ ժամկետանց պարտքն աճել է 23%-ով։

Ֆիզիկական անձանց ավանդային հաշիվներում տեղաբաշխված միջոցներն աճել են 14%-ով, իրավաբանական անձինք 2021 թ. ավարտին ավելացրել են ավանդները 22%-ով:

Այս և այլ փաստերին կարող եք ծանոթանալ Վիճակագրության վարչության կայքէջի « Դրամաշրջանառություն և վարկավորում» վիճակագրական տեղեկագրում: Եվրասիական տնտեսական միության վիճակագրություն. 2021 թվական»: