Հրապարակվել է ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովման մասին վիճակագրական հետազոտությունը

Եվրասիկան տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է Եվրասիկան տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովման մասին հետազոտությունը։ Ժողովածուի մեջ տեղ են գտել տվյալներ կենսաթոշակային ապահովման ցուցանիշների և այլ սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, որոնք բնութագրում են ավագ աշխատունակ տարիքի բնակչությանը 2018-2022 թվականների ժամանակահատվածում:

Այսպես, ԵԱՏՄ բնակչությունը 2023 թվականի սկզբին կազմել է 185.4 մլն մարդ, որից 41.4 մլն՝ աշխատունակ տարիքից բարձր (22.3%)։ Կենսաթոշակի չափը 2022 թվականին կազմել է 96 ԱՄՆ դոլարից (8114 սոմ) Ղրղզստանում մինչև 264 ԱՄՆ դոլար (17825 ռուբլի) Ռուսաստանում։

Միջին հաշվով ԵԱՏՄ-ում աշխատունակ բնակչության 100 անձին բաժին է հասնում 23 կենսաթոշակառու (8 տղամարդ և 15 կին):

Կենսաթոշակի անցնելու տարիքը ԵԱՏՄ երկրներում տարբեր է. տղամարդկանց համար՝ 61.5 տարեկանից Ռուսաստանում մինչև 63 տարեկանը Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում, կանանց համար՝ 56,5 տարեկանից Ռուսաստանում մինչև 63 տարեկանը Հայաստանում:

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության էջում՝ «Կենսաթոշակային ապահովում: ԵԱՏՄ վիճակագրություն» ժողովածուի մեջ: