Ինչպես նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը, չնայած 2022 թվականին ԵԱՏՄ պետությունների առջև ծառացած մարտահրավերներին, հաջողվել է խուսափել հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների զգալի անկումից։ Նա անդրադարձել է Ռուսաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններին և դրանց իրականացման մեխանիզմներին։
Առանցքային հարցը Մինչև 2035 թվականը ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման և բովանդակության մոտեցումների քննարկումն էր:
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի խոսքով՝ ռազմավարական պլանավորման այս փաստաթուղթը կսահմանի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար ընդհանուր երկարաժամկետ տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություններ՝ հիմք ընդունելով նրանց մրցակցային առավելություններն ու գիտատեխնիկական ներուժը։ Փաստաթղթի ընդունումը պետություններին թույլ կտա լրացուցիչ տնտեսական էֆեկտներ ստանալ ինտեգրումից։Հանդիպման մասնակիցները քննարկել են նախագծի բովանդակության վերաբերյալ մոտեցումները։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը ԵԱՏՄ-ի վարչապետերին կներկայացվի 2023 թվականի մայիսին։
Տեղեկանք
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ալեսյա Աբրամենկոն, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար Իլյաս Ուսերովը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։
ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումները՝ ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվում են 2019 թվականից՝ Միության տնտեսական օրակարգի արդիական հարցերի քննարկման նպատակով։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին