Մայիսի 28-ից 29-ը Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը և Եվրասիական տնտեսական համաժողովը: Միջոցառումներին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների, Միությանը կից դիտորդ պետությունների ղեկավարներ, ինչպես նաև հրավիրված բարձր հյուրեր:
Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը, որն ավանդաբար կանցկացվի նեղ և ընդլայնված կազմերով, ընդգրկում է առևտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության օրակարգի կարևոր հարցերից է ԵԱՏՄ շրջանակներում առևտրային խոչընդոտների մշտադիտարկման կատարելագործման, պայմանավորվածությունների պահպանման վերլուծության և տնտեսական գործընթացների թափանցիկության բարձրացման համար արհեստական բանականության տեխնոլոգիաների գործնական կիրառումը:
Հաշվի առնելով այս առաջնահերթ ուղղությունը՝ առաջիկա Եվրասիական տնտեսական համաժողովի թեման կդառնա «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում. խաղադրույք արհեստական բանականության օգտին»:
Այս առնչությամբ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավատարմագրվելու նշված միջոցառումների լուսաբանման համար:
Օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մայիսի 22-ը, Աստանայի ժամանակով ժամը 18:00-ն ուղարկել լրագրողների ցանկը՝ ըստ կից ներկայացվող ձևի, mfakzaccreditation@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Նշված միջոցառումներում զանգվածային լրավվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվելու են մամուլի կենտրոններ:
2026 թվականի մայիսի 28-ին Եվրասիական տնտեսական համաժողովի լուսաբանման համար հավատարմագրված օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է ներկայանան Կոնգրես կենտրոն (EXPO գործարար համալիր): Համաժողովի գործարար ծրագրի միջոցառումները կսկսվեն ժամը 9:00-ին:
Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել +7 (7172) 72 09 87 հեռախոսահամարով: