Բիզնես վարելու պայմանների վրա ազդեցության գնահատումը կներառի ԵԱՏՄ շրջանակներում կարգավորման բոլոր փուլերը

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներին ներկայացվել է հաշվետվություն 2023 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) անցկացման մշտադիտարկման մասին։

«2023 թվականին ԿԱԳ անցնող ակտերի նախագծերի ճնշող մեծամասնությունը (77%) նախատեսում էր Հանձնաժողովի գործող որոշումներում փոփոխությունների կատարում՝ ձեռնարկատերերի համար պարզեցումներ սահմանելով՝ հաշվի առնելով նման որոշումների կիրառման պրակտիկան»,- նշել է ԵՏՀ է տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:

Զեկույցում տեղեկատվություն է ներկայացված ԵՏՀ ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ներդրման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի վրա ԿԱԳ-ի տարածման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական բազայի ձևավորումն ավարտելու մասին:

Այս ընթացակարգերի կիրառումը մեկնարկել է 2024 թվականի մարտին։ Դրանց իրականացումը թույլ է տալիս ապահովել բիզնես վարելու պայմանների վրա ազդեցության գնահատմամբ Միության շրջանակներում կարգավորման կենսացիկլի բոլոր փուլերի համալիր ընդգրկումը՝ ձեռնարկատիրական գործունեության կանոնակարգման հիմնարար մոտեցումների մշակումից մինչև տնտեսավարող սուբյեկտների կողմից ԵԱՏՄ իրավունքի կիրառման կոնկրետ գործնական հետևանքների վերլուծություն:

Բիզնես վարելու պայմանների վրա ազդեցության գնահատման մեխանիզմների ընդլայնումը կնպաստի նաև եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

ԿԱԳ-ը ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի ազդեցության գնահատման ընթացակարգ է, դրա անցկացման ժամանակ հաշվի է առնվում ԵԱՏՄ երկրների բիզնեսի դիրքորոշումը:

ԿԱԳ-ի ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. ընթացիկ գնահատումից՝ ԵՏՀ-ի որոշման նախագծի՝ ԵԱՏՄ կայքում 30 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ հանրային քննարկումից և ամփոփիչ գնահատումից՝ ԵՏՀ-ի հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ-ի մասին եզրակացության նախապատրաստումից։