Նորություններ

25.05.2021 (Обновлено: 14.12.2021 13:52)

ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների փաթեթը կուղարկվի ներպետական համաձայնեցման

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մայիսի 25-ին կայացած նիստում հավանություն է տվել «II Մեծ Արձանագրության» նախագծին, որը ներառում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի փոփոխությունները. Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է ներպետական համաձայնեցմանը:

«II Մեծ Արձանագրության» նախագիծը ներառում է ավելի քան 130 փոփոխություն: Դրանք ուղղված են իրավակիրառական պրակտիկայի ընթացքում հայտնաբերված՝ իրավական կարգավորման բացերի վերացմանը, Պայմանագրում օգտագործվող տերմինաբանության ներդաշնակեցմանը, Հանձնաժողովին մի շարք լիազորություններով լիազորելու և Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների միջոցառումների իրականացմանը», - նշել է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը:

Այսպես, օրինակ՝ «II Մեծ Արձանագրությունում» ներառվել են ԵԱՏՄ մասին պայմանագրի «Անդամ պետությունների աշխատողների աշխատանքային գործունեությունը» 97-րդ հոդվածի փոփոխությունները: Մասնավորապես, առաջարկվում է բացառել առկա սահմանափակումները այն աշխատողների համար, որոնք հավակնում են աշխատանք գտնել մանկավարժական և իրավական գործունեության ոլորտում Միության մեկ այլ պետությունում: Այժմ նրանք պետք է անցնեն աշխատանքի ընդունման պետության օրենսդրությամբ սահմանված կրթական փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը: Առաջարկվող փոփոխությունների թվում է նաև աշխատողների մուտքի նպատակը փոխելու հնարավորությունը` առանց աշխատանքի ընդունման պետության տարածքը լքելու:

Բացի այդ, փաստաթղթով առաջարկվում է լիազորել Հանձնաժողովին՝ սըանդարտացման, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների, մրցակցության, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման մասով: