Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը և ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանն այցելել են «Ցվանե» ավտոմոբիլային հատուկ տնտեսական գոտին (ՀՏԳ)՝ Աֆրիկայի առաջին ավտոմոբիլային քաղաքը, արդյունաբերական կենտրոնը, որին բաժին է հասնում Հարավային Աֆրիկայի ավտոմոբիլային արտադրության 40%-ը:
ՀՏԳ-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեկա Զուլուի հետ բանակցությունների ընթացքում ԵՏՀ պատվիրակությունը քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների ներդրողներին որպես ՀՏԳ հարավաֆրիկյան ռեզիդենտ ներգրավելու հնարավորությունները։
Բացի այդ, Նիկոլայ Կուշնարևը և Արմեն Հարությունյանը Գաուտենգ նահանգի տնտեսական զարգացման նախարար Թասնեմ Մոտարայի հետ քննարկել են արդյունաբերական համագործակցության ընթացիկ հարցեր և ագրոարդյունաբերական համալիրում համատեղ արտադրություններ ստեղծելու ներուժը. վերջինս մանրամասն ներկայացրել է ՀՏԳ-ի կառավարման և իրականացման շրջանակներում մասնավոր և պետական հատվածների միջև ռազմավարական գործընկերության արդյունքները, ինչպես նաև իշխանությունների կողմից ներդրողներին տրամադրվող հարկային խթաններն ու արտոնությունները:
««Ցվանե» ՀՏԳ-ի հաջող իրականացման փորձը հստակ ցույց է տալիս առկա արդյունաբերական և տեխնոլոգիական հնարավորություններն ու առավելությունները, որոնք կարող են նպաստել ԵԱՏՄ արդյունաբերական հատվածի հետ ինտեգրմանը, ավելացված արժեքով արտադրության ավելացմանը և տարածաշրջանային տնտեսական զարգացմանը», — նշել է Նիկոլայ Կուշնարևը: