Ուղևորաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 9,6%-ով
Եվրասիական տնտեսական միության ուղևորաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 200,7 մլրդ ուղևորակիլոմետր և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել 9,6%-ով:

Ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 7,4 մլրդ մարդ, որը 6,1%-ով ավելին է, քան 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին:

Բոլոր տեսակի տրանսպորտի բեռնաշրջանառությունը ԵԱՏՄ-ում նույն ժամանակահատվածում կազմել է 2,7 տրլն տոննա-կիլոմետր, որը 1,9%-ով ավելին է, քան 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին:

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջի «Եվրասիական տնտեսական միության հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների» բաժնում։