Նորություններ

01.06.2022 (Обновлено: 16.06.2022 11:35)

Խմելու ջրի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների անցումային շրջանը կավարտվի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Փաթեթավորված խմելու ջրի անվտանգության մասին, ներառյալ բնական հանքային ջուրը» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների գործողության մեջ դնելու կարգը:

Ավելի վաղ՝ 2021 թվականի հոկեմբերի 5-ին ԵՏՀ Խորհրդի № 97 որոշմամբ փոփոխություններ են կատարվել բորի պարունակության վերին սահմանի հստակեցման (բորաթթվի հաշվարկով) տեխնիկական կանոնակարգի հավելված № 1-ում՝ «Բորնայա» ջրի համար (բուժիչ-սեղանի ջրի համար՝ 35,0 – 100,0 մգ/դմ3 և բուժիչ հանքային ջրի համար՝ ավելի քան 100,0 մգ/դմ3), որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի մայիսի 7-ին։

Արտադրողների՝ այս դասակարգմանը սահուն անցումն ապահովելու համար անցումային շրջան է սահմանվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մինչև այդ ժամկետը թույլատրվում է փաթեթավորված խմելու ջրի արտադրությունը և շրջանառության մեջ բաց թողնելը` առանց հաշվի առնելու բորի նկատմամբ կատարված ճշգրտումները (ինչպես այն արտադրվել է ավելի վաղ): Այդ արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում: