Նորություններ

20.05.2022 (Обновлено: 27.05.2022 14:47)

Ուղևորափոխադրումները ԵԱՏՄ-ում աճել են 9,4%-ով 2022 թվականի I-ին եռամսյակում

Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրումները 2022 թվականի հունվար-մարտին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 9,4%-ով: Բոլորից շատ դրանց ծավալն ավելացել է Հայաստանում՝ գրեթե 40%-ով։2022 թվականի I-ին եռամսյակում ԵԱՏՄ-ում նաև ավելացել է բեռնափոխադրումների քանակը՝ 1,6%-ով։ Ամենանշանակալի աճը տեղի է ունեցել Ղրղզստանում՝ 32,3%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝ «ԵԱՏՄ-ի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների» բաժնում։