Նորություններ

11.05.2022 (Обновлено: 23.05.2022 11:54)

Գլոբալ փոփոխությունների դարաշրջանում Եվրասիական ինտեգրացիայի զարգացման հեռանկարները կքննարկեն ԵՏՀ-22-ին

Եվրասիական տնտեսական համաժողով-2022-ի առաջին պանելային քննարկումը նվիրված է լինելու գլոբալ փոփոխությունների դարաշրջանում եվրասիական ինտեգրացիայի ռազմավարական զարգացման հեռանկարներին։ Առանցքային թեմատիկ նստաշրջանի թեման է «Ռազմավարություն – 2025-ը՝ ձևավորելով ապագա ԵԱՏՄ-ի պատկերը։ Համագործակցության նոր ոլորտները և ուղիները ԵԱՏՄ-ում»։

Օրը և ժամը՝ 26 մայիսի, 9:20 – 10:50 (տեղական ժամանակով)

Վայրը՝ ք. Բիշքեկ, Բուլվար Էրկինդիկ, 21, «Օրիոն» հյուրանոց, «Կարկիրա» սրահ

Ռազմավարություն-2025-ը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից, ամուր հիմքեր է դրել պետական ​​ինստիտուտների, բիզնեսի և քաղաքացիների շահերի ներդաշնակեցման վրա հիմնված տնտեսական զարգացման նոր որակի ապահովման համար։ Տնտեսական համագործակցության ավանդական բնագավառներից բացի, Ռազմավարություն-2025-ը նախատեսում է կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջաթյան ոլորտում հումանիտար օրակարգի համակարգում։
ԵԱՏՄ-ի գործունեության ընթացիկ համատեքստը որոշող աշխարհատնտեսական աննախադեպ մարտահրավերներն իրենց մասնակիցներից պահանջում են խորապես վերաիմաստավորել ներդրումային ու նորարարական ակտիվության խթանման շնորհիվ համակարգված քաղաքականությանն աջակցության, յուրաքանչյուր պետության մրցակցային ներուժի լիարժեք իրացման նպատակով ավելացված արժեքի, արտադրատեխնոլոգիական համագործակցության նոր շղթաների ստեղծման շնորհիվ՝ եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացման և տնտեսական աճի աջակցման համակարգված քաղաքականության մոտեցումները։

Ռազմավարություն-2025-ը հուսալի միջոց է ընդհանուր տնտեսական տարածքի կառուցումն ավարտին հասցնելու համար, որը 2022-ի տուրբուլենտ տարում կդառնա տասը տարեկան։ Եվ այն բանից, թե որքանով արդյունավետ կլինեն ռազմավարական փաստաթղթով նախատեսված միջոցները և մեխանիզմները, կախված է ինտեգրման նախագծի հաջողությունը և ԵԱՏՄ-ի դիրքը համաշխարհային ասպարեզում։

Նիստը վարում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նստաշրջանին հանդես կգան ԵՏՀ Խորհրդի անդամներ, ԵԱՏՄ երկրների վարչապետեր Մհեր Գրիգորյանը, Իգոր Պետրիշենկոն, Բախիտ Սուլթանովը, Արզիբեկ Կոժոշևը և Ալեքսեյ Օվերչուկը։ Հատուկ հյուրն է ՇՀԿ Գլխավոր քարտուղար Չժան Մինը, ինչպես նաև գիտական շրջանակների ներկայացուցիչները։

Առաջին պանելային քննարկումը ներառում է չորս թեմատիկ նստաշրջան՝

                 -  Ռազմավարություն-2025-ը՝ ձևավորելով ապագա ԵԱՏՄ-ի պատկերը։ Համագործակցության նոր ոլորտները և ուղղությունները ԵԱՏՄ-ում.

                -   Եվրասիականությունը որպես մարդկանց միավորելու գաղափար։ Հայացք դեպի ապագան.

                -   Միության ներքին շուկայի հեռանկարներն առանց խոչընդոտների։ Զարգացման ուղիները.

                -   ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը հեռանկարային միջազգային գործընկերների հետ. փոխշահավետ համագործակցություն Մեծ Եվրասիայում:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովն առաջին անգամ կանցկացվի մայիսի 26-ին Բշքեկում։ Ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև վեց պանելային նստաշրջան։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Համաժողովին կարելի է գրանցվել պաշտոնական կայքում։