Նորություններ

19.05.2022 (Обновлено: 27.05.2022 11:45)

ԵԱՏՄ-ի երկրների ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարները կքննարկեն ԵՏՀ-22-ին

Եվրասիական տնտեսական համաժողով-2022-ի «Ֆինանսական շուկաներ և զարգացման ինստիտուտներ (զարգացման բանկեր). ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական կայունության համար հնարավորություններ և տնտեսությունների աճի կետեր» երկրորդ պանելային քննարկումն իր մեջ ներառում է երեք թեմատիկ նստաշրջաններ՝ 

·         ԵԱՏՄ պետությունների ազգային արժույթներով առաջադրված բորսայական ֆինանսական գործիքների դերը տնտեսական աճի խթանման գործում.

·         ԵԱՏՄ տարածքում ինտեգրված արժութային շուկայի ձևավորման գործնական ասպեկտները: Միության անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքի ուղղակի գոյացման մեխանիզմները։ Փոխադարձ առևտրի շրջանակներում իրականացվող հաշվարկներում ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղիները

·         Տնտեսական զարգացման նպատակային աջակցման ծրագրերի իրականացման գործում առկա միջազգային փորձը։ Միջազգային ծրագրեր և ներառական զարգացման նախագծեր:

«ԵԱՏՄ պետությունների ազգային արժույթներով առաջադրված բորսայական ֆինանսական գործիքների դերը տնտեսական աճի խթանման գործում» նստաշրջան

Անցկացման օրը և ժամը՝ 26 մայիսի, 9:20 – 10:50 (տեղական ժամանակով)

Վայրը՝ ք. Բիշքեկ, Մանասի պող., 16, «Novotel» հյուրանոց, սրահ N 1

Նստաշրջանի մոդերատորներն են՝ Մոսկովյան բորսայի ԵԱՏՄ կապիտալի շուկաների ինտեգրման հարցերով տնօրեն Սերգեյ Դանովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արման Խաչատրյանը:

Նստաշրջանի ընթացքում պլանավորվում է անդամ պետությունների ֆինանսական շուկաների կարգավորիչների, ֆոնդային բորսաների ղեկավարների և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի ներկայացուցիչների ելույթը:

ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը և ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի ստեղծումը եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության առաջնային ուղղություններն են: Փորձագիտական գնահատումների համաձայն, ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեությունը կհանգեցնի ԵԱՏՄ պետությունների համախառն ֆինանսական ակտիվների ավելացմանը, փոխադարձ ներդրումների մասնաբաժնի աճին և բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացմանը, կնպաստի ԵԱՏՄ-ում բորսայական առևտրի ակտիվացմանը: Ընդհանուր բորսայական տարածքը թույլ կտա էապես ընդլայնել մեր երկրների փոխադարձ առևտրային և ներդրումային համագործակցությունը, ավելացնել շուկայի մասնակիցների անդրսահմանային ակտիվությունը և ազգային արժույթներով առաջադրված ֆինանսական գործիքների օգտագործումը:

«ԵԱՏՄ տարածքում ինտեգրված արժութային շուկայի ձևավորման գործնական ասպեկտները։ Միության անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքի ուղղակի գոյացման մեխանիզմները։ Փոխադարձ առևտրի շրջանակներում իրականացվող հաշվարկներում ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղիները»

Անցկացման օրը և ժամը՝ 26 մայիսի, 11:10 – 12:40 (տեղական ժամանակով)

Վայրը՝ ք. Բիշքեկ, Մանասի պող., 16, «Novotel» հյուրանոց, սրահ N 1

Նստաշրջանի մոդերատորներն են՝ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՌԱԳՄ) ֆինանսական քաղաքականության և տնտեսության ոլորտների զարգացման հարցերով փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արման Խաչատրյանը:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի, Միության երկրների ֆոնդային բորսաների, Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ղեկավարների ելույթը:

ԵԱՏՄ ինտեգրված արժութային շուկայի ձևավորման առանցքային ասպեկտները ներառում են ԵԱՏՄ երկրների ռեզիդենտ ֆինանսական շուկաների մասնակիցների անարգել փոխադարձ մուտքի ապահովումը միմյանց կազմակերպված արժութային շուկաներ, ազգային արժույթների փոխարժեքների ուղղակի ձևավորման մեխանիզմների զարգացումը, ազգային (կենտրոնական) բանկերի փոխարժեքային քաղաքականության արդյունավետ համակարգումը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների ներքին արժութային շուկաների իրացվելիության բարձրացման միջոցառումները:

Ազգային արժույթներով հաշվարկներն ավելացնելու համար անհրաժեշտ է խթանել ազգային արժույթներով առաջադրված ֆինանսական ապրանքների օգտագործումը, ակտիվացնել արժութային զույգերի ուղղակի փոխարկման ապահովման և ԵԱՏՄ ընդհանուր վճարային տարածքի ձևավորման ուղղությամբ աշխատանքները, արագ զարգացնել փոխադարձ առևտրային և ֆինանսական հոսքերը մեր երկրների միջև, նվազեցնել ոչ սակագնային արգելքները, ինչպես նաև ավելի ակտիվ ձևավորել ԵԱՏՄ ընդհանուր շուկաները, ներառյալ էներգակիրների շուկաները:

«Տնտեսական զարգացման նպատակային աջակցման ծրագրերի իրականացման գործում առկա միջազգային փորձը։ Միջազգային ծրագրեր և ներառական զարգացման նախագծեր» նստաշրջան

Անցկացման օրը և ժամը՝ 26 մայիսի, 13:00 – 14:30 (տեղական ժամանակով)

Վայրը՝ ք. Բիշքեկ, Մանասի պող., 16, «Novotel» հյուրանոց, սրահ N 1

Նստաշրջանի մոդերատորներն են՝ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՌԱԳՄ) ֆինանսական քաղաքականության և տնտեսության ոլորտների զարգացման հարցերով փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արման Խաչատրյանը:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների և ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարների, ինչպես նաև զարգացման առաջատար տարածաշրջանային և միջազգային ինստիտուտների ղեկավարության ելույթը:

Ժամանակակից գլոբալ տնտեսության մեջ եվրասիական տարածքում զարգացման միջազգային ինստիտուտների նոր դերը մակրոտնտեսական կայունության պահպանման և ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի ապահովման նպատակային աջակցության մեխանիզմների արագացված մշակումն ու իրագործումն է:

Գլխավոր խնդիրները ներառում են՝ անդամ պետությունների ազգային արժույթներով առևտրային ֆինանսավորման մեխանիզմների և փոխադարձ ներդրումների զարգացմանը նպաստելը, ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ առևտրի զարգացմանն ուղղված ֆինանսական գործիքների կիրառման ոլորտի զարգացումը, բազմազանեցումը և ընդլայնումը, արդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով ինտեգրացիոն ներդրումային ծրագրերի իրագործումն ու մասշտաբավորումը, անդամ պետությունների հասնող տնտեսությունների զարգացման ծրագրերի նպատակային ֆինանսավորումը, ինչպես նաև այդ ոլորտում անհրաժեշտ իրավական բազայի ձևավորումը, ներքին և արտաքին ցնցումների ազդեցությունից տուժած անդամ պետությունների տնտեսությունների վերականգնմանն ուղղված նախագծերի իրագործումը։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովն առաջին անգամ կանցկացվի մայիսի 26-ին Բշքեկում։ Ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև վեց պանելային նստաշրջան։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Համաժողովին կարելի է գրանցվել պաշտոնական կայքում։