Նորություններ

31.08.2022 (Обновлено: 08.09.2022 11:18)

Ավտոմեքենաների էլեկտրոնային հավաստագրերի ձևակերպման փորձնական նախագիծը թևակոխում է վերջնական փուլ

«Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի՝ տրանսպորտային միջոցների տիպի հավանությունների (ՏՄՏՀ), ամրաշրջանակի տիպի հավանությունների (ԱՏՀ), փոխադրամիջոցի կոնստրուկցիայի անվտանգության մասին վկայականների (ՓՄԿԱՄ) էլեկտրոնային ձևով ձևակերպման փորձնական նախագիծը թևակոխում է իրականացման վերջնական փուլ: Նախագիծն իրականացվում է Բելառուսի Հանրապետությունում (Գոսստանդարտ) և Ռուսաստանի Դաշնությունում (Ռոսստանարտ)՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 8-ի №18 հրամանին համապատասխան:


Փորձնական ծրագրի ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ներկա պահին փորձնական ծրագրի շրջանակներում ստեղծվել և գործում է էլեկտրոնային ձևով համապատասխանության գնահատման փաստաթղթերի ժամանակավոր գրանցամատյան։

Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պիլոտային ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ձևով արդեն իսկ ձևակերպվել է ավելի քան 1,3 հազ. ՏՄՏՀ (ԱՏՀ) և ավելի քան 120 հազ. ՓՄԿԱՄ, որոնց մասին տեղեկություններն առկա են ժամանակավոր գրանցամատյանում:

Այս տեղեկություններն արդեն այսօր կարող է օգտագործվել փոխադրամիջոցների էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման նպատակների համար։

Ղեկավարվելով ձեռք բերված փորձով՝ փորձնական ծրագրի մասնակիցները կնախապատրաստեն Միության առանձին ակտերի ճշգրտման առաջարկներ, որոնք թույլ կտան անցնել էլեկտրոնային ձևով համապատասխանության գնահատման փաստաթղթերի լիարժեք ձևակերպմանը, ՏՄՏՀ, ԱՏՀ, ՓՄԿԱՄ միասնական ռեգիստրի՝ որպես համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ արդիական տեղեկությունների սկզբնաղբյուրի ձևավորմանը, այդ թվում՝ որոնք անհրաժեշտ են փոխադրամիջոցների էլեկտրոնային անձնագրերի գրանցման համար:

Փորձնական ծրագրի արդյունքները կարող են հիմք դառնալ փոխադրամիջոցների, ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի համար համապատասխանության գնահատման էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման գործընթացների հետագա թվայնացման համար: