ՊՄՏՀ-2025. քննարկվել են մաքսային ոլորտում ԵԱՏՄ և Եվրոպայի համագործակցության հնարավոր ուղիները

Պետերբուրգի 28-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում անցած «Երկխոսություններ Եվրոպայի հետ. ապագան հնարավո՞ր է» նստաշրջանում քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։

«Վերջին երեք տարվա ընթացքում արևմտյան պատժամիջոցների հետևանքով ԵԱՏՄ արտաքին առևտրում ԵՄ բաժինը ավելի քան երկու անգամ կրճատվել է, և հեռացած եվրոպական ընկերություններին փոխարինելու են եկել նրանց մրցակիցները այլ աշխարհամասերից», — նշել է Ռուսլան Դավիդովը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ մաքսային կառույցներն այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն Համաշխարհային մաքսային կազմակերպության «Սահմանները բաժանում են, մաքսատները՝ միացնում» կարգախոսով: ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ համաշխարհային մաքսային համայնքի ընդհանուր խնդիրներից են մաքսային ձևականությունների պարզեցումները, սահմանների հատման գործընթացի արագացումը, մաքսային մարմինների գործունեության թվայնացումը: Բոլոր այս հարցերը քննարկվում են Համաշխարհային մաքսային կազմակերպությունում, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում և այլ բազմակողմ ձևաչափերով:

Ռուսլան Դավիդովը գործարար համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ որոնք ներկայացնում են եվրոպական բիզնեսի շահերը, կոչ է արել ավելի ակտիվորեն միանալ մաքսային ոլորտի արդիական հարցերի համալիր քննարկմանը խորհրդատվական մարմինների հարթակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շրջանակներում: