Սեպտեմբերի 3-4-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ անցկացված բարձր մակարդակի խորհրդակցություններում քննարկել են «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը:
Հանդիպումներն անցել են ԵԱՏՄ երկրների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազորություն ունեցող պետական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ԵՏՀ պրոֆիլային նախարարների մասնակցությամբ:
Նշվել է, որ բազմաթիվ սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նախատեսվում է առաջիկայում փաստաթուղթը ներկայացնել ԵՏՀ խորհրդի անդամներին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Ռազմավարություն-2025-ի իրականացման հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, և դրանք նախատեսվում է քննարկել ավելի բարձր մակարդակով:
«Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը ԵԱՏՄ պետությունների նախագահների կողմից ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։