Ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի համագործակցության հուշագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Յարոսլավ Մանդրոնը հոկտեմբերի 2-ին Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում, ստորագրել են ԵՏՀ և ԵԿԶՀ միջև համագործակցության հուշագիրը։


Փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարային ուղղությունները։

Կողմերի գործնական փոխգործակցության կառուցակարգերը նախատեսում են փորձագիտական և տեղեկատվական փոխանակում, համատեղ միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համակարգված վերլուծական աշխատանք։

«Փաստաթուղթն առաջինն է մեր հարաբերությունների պատմության մեջ և հիմք է դրել համակարգային երկխոսության համար։ Մենք միավորում ենք ԵՏՀ իրավասությունները և ԵԿԶԲ գործիքակազմը ԵԱՏՄ երկրների զարգացման նախագծերին աջակցելու և դրանց տնտեսական զարգացումն ապահովելու համար», - ընդգծել է Բաիտժան Սագինտաևը։

 

Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։



Скачать исходники фотографий