Ամփոփվել են ԵՏՀ 6-րդ Սպարտակիադայի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ 6-րդ Սպարտակիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է չեմպիոններին և ոսկե մեդալներ հանձնել:

Մրցումներին մասնակցել են ԵՏՀ-ի ավելի քան 360 աշխատակիցներ և պաշտոնյաներ՝ Եվրասիական տնտեսական միության հինգ երկրի ներկայացուցիչներ։ Խաղարկվել է մեդալների 75 լրակազմ։

2026 թվականի Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված էր 27 մարզաձև, այդ թվում՝ մինի ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, պարանի ձգումը, բադմինտոնը, ուժային վարժությունները, վազքը, թենիսը, շախմատը, շաշկին, դարթսը, կիբերսպորտը և այլն։

Մրցումների արդյունքում ոսկի է ստացել 81 մասնակից։

Ընդհանուր թիմային հաշվարկում անվերապահ հաղթանակ է տարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի բլոկը՝ ստանալով 42 մեդալ, որից 15-ը՝ ոսկի։ Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևին հանձնվել է 6-րդ Սպարտակիադայի հաղթողի հավաթը։

Մրցումներին ակտիվորեն մասնակցել են ԵՏՀ նախարարները։

Օրինակ, էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը արծաթ է նվաճել 100 մետր վազքում և վոլեյբոլում, ինչպես նաև բրոնզ՝ մինի ֆուտբոլում։ Նրա բլոկի մարզիկները ընդհանուր թիմային մրցաշարում երկրորդ տեղն են գրավել։ Երրորդ տեղում ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների բլոկի աշխատակիցներն են՝ նախարար Վարոս Սիմոնյանի գլխավորությամբ։

Սպարտակիադայի մի քանի ռեկորդ է սահմանվել։

Լողի մրցումներում լավագույն արդյունքներն են գրանցել ԵՏՀ կոլեգիայի նախագահի քարտուղարության խորհրդական Ասեթ Թեմիրբոլաթը և Հակամենաշնորհային կարգավորման վարչության բորսայական շուկայի պլանավորման, վերահսկողության, մեթոդաբանության և մշտադիտարկման բաժնի պետ Ինեսա Միկուլիչը։

Նշաձողի պահման մրցաշարում ռեկորդ է սահմանել Մաքսային ենթակառուցվածքի վարչության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման բաժնի խորհրդական Տատյանա Ռապեյկոն։

Մարզաքարային սպորտում ամենաբարձր արդյունքն է գրանցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարի քարտուղարության ղեկավար Վալերի Բելսկին։

Ծնկածալումներում ռեկորդային ցուցանիշներով հաղթել են Էներգետիկայի վարչության նավթագազային քաղաքականության բաժնի խորհրդական Վլադիմիր Կլյուչևը և Իրավական վարչության իրավական խմբագրման բաժնի խորհրդատու Տատյանա Միխայլովան։