Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման արդյունքները:
Ամփոփիչ զեկույցում նշվել է, որ փաստաթղթի գործողության հինգ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ծավալուն նորմաստեղծ և գործնական աշխատանք է կատարել:
Ռազմավարության իրականացումը թույլ տվեց պայմաններ ստեղծել անդամ պետությունների առաջացիկ զարգացման, ներդրումային և նորարարական ակտիվության աճի, մրցունակության բարձրացման, համաշխարհային առևտրատնտեսական համակարգում ԵԱՏՄ պետությունների կշռի ավելացման համար:«Նախապատրաստվել է 18 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, հաստատվել է Միության մարմինների շուրջ 500 ակտ», - նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևը:
Ռազմավարության իրականացումն ապահովել է Միության հաջող գործունեությունը, առանցքային հատվածներում փոխշահավետ համագործակցության զարգացումը, ԵԱՏՄ ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը: Հիմք է դրվել մի շարք ուղղություններով ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար, ներառյալ տնտեսական համագործակցությունը նոր ոլորտներում (սպորտ, զբոսաշրջություն, կրթություն, առողջապահություն, կանաչ տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի պաշտպանություն, էներգախնայողություն և էներդարդյունավետություն, գիտատեխնիկական զարգացում):«Վերջին հնգամյակում անդամ պետությունների ՀՆԱ-ն աճել է 16.6%-ով, արդյունաբերական արտադրությունը՝ 18.9%-ով, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը՝ 12.4%-ով: Փոխադարձ առևտրում
ազգային արժույթներով հաշվարկների բաժինը հասել է պատմական ռեկորդի՝ 93.3%-ի: Ընդլայնվել են երրորդ երկրների և միջազգային միավորումների ու կազմակերպությունների հետ համագործակցության սահմանները», - ընդգծել է Դանիյար Իմանալիևը:
Միության պետությունները զգալի առաջընթաց են գրանցել միասնական անխափան տնտեսական տարածքի ստեղծման գործում: Այդ նպատակով, մասնավորապես, սահմանվել են մաքսային տարանցման միասնական համակարգի իրավական հիմքերը, գործարկվել է նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմը: Հաստատվել են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների, ինչպես նաև տրանսպորտի ոլորտի մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի ցանկերը: Իրավական միջավայր է ստեղծվել արտաքին և փոխադարձ էլեկտրոնային առևտրի կարգավորման համար: Ընդունվել են մի շարք առանցքային ակտեր ընդհանուր ֆինանսական և էներգետիկ շուկաների ձևավորման համար:
Ռազմավարության բազմաթիվ արդյունքներ այսօր արդեն շոշափելի են քաղաքացիների և ձեռնարկատիրական համայնքի համար: Դրանց թվում են, օրինակ, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի գործարկումը, անվտանգ արտադրանքի պահանջների մշակման կանոնների օպտիմալացումը, Միության շրջանակներում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը, աշխատավորների կողմից այլ անդամ պետությունների տարածքում գործունեություն իրականացնելիս ձեռք բերված կենսաթոշակային իրավունքների կարգավորումը:
Ընթացիկ տարվանից սկսած՝ եվրասիական տնտեսական տարածքի զարգացման աշխատանքը շարունակվում է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների իրականացման շրջանակներում: Այն հաստատել է ԵՏՀ խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերին: