Նորություններ

27.09.2022 (Обновлено: 06.10.2022 10:21)

ԵԱՏՄ սպառողներն ու բիզնեսը միմյանցընդառաջ են գնում

Բիշքեկում կայացած «Անտիկոնտրաֆակտ 2022» միջազգային համաժողովի բանավեճային նստաշրջանի արդյունքում մշակվել են ԵԱՏՄ երկրների շուկայում սպառողի և ձեռնարկատիրոջ բարեխիղճ փոխգործակցության մեխանիզմներ: Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովան:

«Արդի պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել սպառողական շուկայի մասնակիցների միջև վստահության մակարդակը, ապահովել քաղաքացիների իրավունքների հուսալի պաշտպանությունը, նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել, - նշել է ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովան։ - Տնտեսական մարտահրավերներին լավագույն պատասխանը պետք է լինի սպառողի շահերը հաշվի առնող պատասխանատու մասնագիտական համայնքների ձևավորումը»։

Նատալյա Ժուկովայի խոսքով՝ համաշխարհային տնտեսության ճգնաժամային երեւույթները չպետք է ազդեն ԵԱՏՄ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մակարդակի վրա, դրա համար այժմ ստեղծված են բոլոր պայմանները։

ԵԱՏՄ, Ուզբեկստանի երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բիզնես ընկերակցությունների, պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են բիզնեսի ինքնակարգավորման զարգացման միտումներն ու հեռանկարները՝ ի շահ սպառողների, արտադրության և մարքեթինգի կամավոր ստանդարտների կիրառման առաջադեմ գործնական փորձը որպես սպառողական շուկան կոնտրաֆակտ և կեղծ արտադրանքից պաշտպանելու կարևոր տարր:

Կարևորվել է Հանձնաժողովի հարթակում նախաձեռնված աշխատանքը էլեկտրոնային առևտրում սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ ԵԱՏՄ երկրների ընդհանուր մոտեցումները որոշելու ուղղությամբ:

Մասնակիցները որոշել են շարունակել համագործակցությունը սպառողական վեճերի կարգավորման այլընտրանքային առցանց մեխանիզմների՝ որպես արդար բիզնես պրակտիկայի կարևոր տարրի, մշակման ուղղությամբ: Այս աշխատանքն ուղղված է Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների ծրագրի իրականացմանը։

Նստաշրջանի ընթացքում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ սպառողական շուկայում Եվրասիայի հյութեր, ջուր և ըմպելիքներ արտադրողների միության և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պարենի գիտագործնական կենտրոնի ղեկավարության միջև արդյունավետ բարեխիղճ փոխհարաբերություններ զարգացնելու նպատակով:

Նատալյա Ժուկովան ընդգծել է, որ ԵՏՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում սպառողական շուկայի մասնակիցների ջանքերի համախմբման նոր մեխանիզմների մշակմանը, որոնք ուղղված են ԵԱՏՄ երկրներում արտադրվող արտադրանքի որակի բարձրացմանը։