«Դաշտի համառուսական օր-2025»-ի շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացումը
07.07.2025

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղարտադրության արդյունավետության բարձրացման և մրցունակ արտադրանքի իրացման նորարարական մոտեցումների ներդրման մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը՝ ելույթ ունենալով «Գենետիկա: Պարզ խոսքերով՝ կարևորի մասին» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Վոլգոգրադի մարզում՝ «Դաշտի համառուսական օր-2025» ցուցահանդեսի շրջանակներում:

«Ներկա փուլում հիմնական ուղղություն պետք է դառնա ընտրասերման և տոհմանին աշխատանքներում գենոմային վերլուծության հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմայի արժեքի կանխատեսման մեթոդաբանության ներդրման ուղղությամբ Միության երկրների և Հանձնաժողովի համատեղ գործունեությունը», — նշել է Նաիրա Կարապետյանը:

Ցուցահանդեսի միջոցառումների ընթացքում քննարկվել են տոհմային անասնաբուծության զարգացման պլանները, ընտրասերման հայրենական նվաճումների պահպանման ժամանակակից հնարավորությունները, կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների գենետիկ ներուժի բարելավման ուղիները:

Կլոր սեղանի մասնակիցները տեղեկություն են փոխանակել կենդանիների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել Միության շրջանակներում տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման հեռանկարները:

Նշվել է տոհմային կենդանիների գենոտիպային և ֆենոտիպային հատկանիշների հավաքագրման և հաշվառման միասնականացված մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը նրանց տոհմային արժեքի գնահատման, սեփական մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության աճի համար: Նաիրա Կարապետյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները անասնաբուծության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրականացման համար: