Նորություններ

25.05.2022 (Обновлено: 10.06.2022 13:41)

Բիշքեկում քննարկվել են ԵԱՏՄ երկրների շուկայում սպառողի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի պրակտիկաները

Արտադրության և մարքեթինգի կամավոր ստանդարտների կիրառման, որակի կառավարման համակարգերի ներդրման առաջավոր գործնական փորձը, կանխարգելման և բիզնեսի պատասխանատվության բարձրացման վրա հիմնված ինքնակարգավորման զարգացման հեռանկարները, քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների շուկայում սպառողի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի պրակտիկաների զարգացման կլոր սեղանի մասնակիցները մայիսի 25-ին Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի նախաշեմին:

Միջոցառումն անցկացրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ միութենական պետությունների բիզնեսի նախաձեռնությամբ։ Դրան մասնակցել են ԵԱՏՄ երկրների բիզնես ասոցիացիաների, պետական և հասարակական մարմինների և կազմակերպությունների, Ուզբեկստանի Հանրապետության և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:

«Արդի ժամանակաշրջանը բնութագրվում է նրանով, որ բիզնեսը վերակառուցում է իր վարքագծի մոդելները։ Սպառողների շահերը հաշվի առնելը և նրանց պահանջմունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքը գործարար պրակտիկայում դառնում են նոր լավ թրենդ, որը պահանջում է աջակցություն ինչպես պետության, այնպես էլ ինտեգրացիոն տնտեսական միավորման կողմից», – ընդգծել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն:

Նա նշել է, որ հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում բիզնեսի և հասարակության համախմբման նոր մեխանիզմների մշակմանը՝ տնտեսական կայունության պահպանման և ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացման համար:

Տեղեկանք

Կլոր սեղանը Հանձնաժողովի կողմից անցկացվել է Բ.Ն. Ելցինի անվան Ռուս-ղրղզական սլավոնական համալսարանի հարթակում Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության Հակամենաշնորհային կարգավորման ծառայության աջակցությամբ: 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին