Նորություններ

30.06.2022 (Обновлено: 12.07.2022 10:48)

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը և անդամները դիպլոմներ են հանձնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի շրջանավարտներին

Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի 40 շրջանավարտների դիպլոմները հանձնել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը և ՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շակալիևը:
Մոսկվայում հունիսի 30-ին կայացած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Եվրասիական տնտեսական միության երկրներից սովորելու ժամանած ուսանողները, ովքեր ավարտել են բուհը «գերազանց» ու «լավ» գնահատականներով։
«Մենք այսօր եկել ենք այստեղ ձեզ հետ կիսվելու այնպիսի նշանակալից, ուրախալի իրադարձությունով, ինչպիսին է բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական ​​դիպլոմների հանձնումը, – ասել է Միխայիլ Մյասնիկովիչը: – Վստահ ենք, որ ձեր գիտելիքները օգտակար կլինեն ոչ միայն անձամբ ձեզ, այլև մեծ սոցիալական դեր կխաղան, քանի որ դրանք կկիրառեք մեր պետությունների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար»։