ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել Ամանորը
Թանկագի՜ն ընկերներ։
Ընդունեք իմ սրտաբո՜ւխ շնորհավորանքները Նոր տարվա կապակցությամբ։

Նախորդ տարում Եվրասիական տնտեսական միության պետությունների համագործակցությունը հաջողվել է բերել որակապես նոր մակարդակ: Դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է, որը հիմնված է հավասարության, հավասար ներկայացվածության, որոշումների կոնսենսուսային ընդունման սկզբունքների վրա:

Մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք։ Առաջնահերթ նպատակների թվում են տնտեսության բոլոր ոլորտների մասշտաբային թվային փոխակերպումը, արդյունաբերական կոոպերացիայի և տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, միջազգային շփումների ընդլայնումը և ամենակարևորը՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացումը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իմ անունից մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեկեցություն: Բարգավաճում և առաջընթաց մեր պետություններին:

Շնորհավո՜ր Նոր տարին` 2026 թվականը։


Հարգանքով,

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաև