Նորություններ

19.05.2022 (Обновлено: 27.05.2022 13:11)

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը մայիսի 19-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Տեղի է ունեցել շատ հանգամանալից զրույց և իմ զեկույցը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի արդիական հարցերի մի ամբողջ շրջանակի վերաբերյալ։ Ես շատ շնորհակալ եմ Ալեքսանդր Գրիգորևիչին ինտեգրացիայի խորացման վերաբերյալ հետաքրքիր, նման, ես կասեի, համարձակ առաջարկների համար», – ասել է Միխայիլ Մյասնիկովիչը լրագրողներին հանդիպման ավարտին:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը տեղեկացրել է, որ բելառուսական պետության ղեկավարը բարձրացրել է հարցեր, որոնք զգալիորեն ավելի լայն են, քան նախատեսված են ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի և Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի օրակարգի նախագծով։ Միության պետությունների ղեկավարներն այդ միջոցառումներին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Շատ ուշադրություն է հատկացվել հեռանկարի հարցերին, թե ինչպիսին է լինելու ԵԱՏՄ-ն 2025 թվականից հետո։ Որովհետև մինչև 2025 թվականը մեզ մոտ գործում է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը, որը պետությունների ղեկավարները հաստատել են 2020 թվականի դեկտեմբերին։ Իսկ թե ինչ է լինելու 2025 թվականից հետո... Այս առումով, իհարկե, դրանք հարցեր են, որոնք կապված են ներդրումային համագործակցության, համատեղ անդրևրասիական ընկերությունների ստեղծման հետ։ Առաջին հերթին, ռուս-բելառուսական, որոնք բավականին վստահ կզգան իրենց ներքին շուկայում և կարտադրեն այն ապրանքները, որոնք պահանջված են համաշխարհային շուկաներում։ Եվ ահա այստեղ շատ հետաքրքիր և կառուցողական առաջարկություններ են ձևակերպվել Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից, որոնք վերաբերում են զարգացման ինստիտուտներին։ Դա ոչ միայն Եվրասիական զարգացման բանկն է, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը», – հայտարարել է Միխայիլ Մյասնիկովիչը։

«Եվ, իհարկե, ներքին աղբյուրները։ Այժմ, կարծես, այլ երկրների պահվածքն անբարյացակամ է, բայց դա հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է շատ լուրջ ներդրումներ կատարել նոր նախագծերի ստեղծման մեջ։ Առաջին հերթին՝ ներմուծումը փոխարինող։ Ահա այս բոլոր հարցերն իմ կողմից ընդունվել են հետագա մշակման համար: Անշուշտ, շատ լուրջ խոսակցություն է սպասվում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», –ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Քննարկվել են նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխման հարցերը։ «ԵԱՏՄ մասին 2014 թվականի պայմանագրին համապատասխան տուրքերը հավաքվում են ազգային արժույթներով։ Հետո տրոհվում են, փոխանցվում են ազգային բանկին, որը դոլարի է փոխարկում, և արդեն բաշխումը դոլարի միջոցով գնում է այլ երկրների գանձարան», – պարզաբանել Է Միխայիլ Մյասնիկովիչը

«Այժմ ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, որի համաձայն աշխատում են Բելառուսն ու Ռուսաստանը ռուսական ռուբլու հիման վրա։ Իսկ Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանն օգտագործում են միմյանց հետ արժութային հաշվարկների հին սխեման, իսկ մեզ հետ՝ ռուսական ռուբլու հիման վրա։ Այդ առումով, անշուշտ, ԵՏԲԽ նիստին կքննարկվի շատ հետաքրքիր հարց, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխությունների կատարմանը՝ հաշվարկների ինչ որ ժամանակակից մոդելով և սխեմայով»,– հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը։

Ինչպես նշել է Միխայիլ Մյասնիկովիչը, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է այդ կապակցությամբ իր նկատառումները, որոնք, անկասկած, կօգտագործվեն գործնականում: «Եվ մնացած ժամանակվա ընթացքում դեռ պետք է ճշգրտել որոշակի փաստաթղթեր, որոնց նախագծերը ներկայացվում են պետությունների ղեկավարների քննարկմանը», – հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը: