ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ԵԱՏՄ-ի օրվա առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ:


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականին սահմանված այս տոնը նշվում է ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման օրը:

Անցած 12 տարվա ընթացքում կառուցվել է բազնակողմ ձևաչափով փոխգործակցության հաջող ինտեգրացիոն մոդել, ապահովվել են տնտեսական միության ամրությունը և հիմնավորվածությունը, շարունակվում է դրա զարգացումը՝ հաշվի առնելով ժամանակակից գլոբալ միտումները:

Եվրասիական «հնգյակի» երկրների համագործակցության կարևոր ուղղություն է դարձել տնտեսությունում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը: 

«ԵԱՏՄ-ի ապագան պարզապես թվային փոխակերպումը չէ: Դա մեր երկրների մտավոր և տեխնոլոգիական ներուժի զարգացումն է, որը կամրապնդի Միության դիրքերը գլոբալ թվային ճարտարապետությունում», — ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: 

Ըստ Բակիտժան Սագինտաևի՝ Եվրասիական տնտեսական միությունն այսօր արդեն կարող է համարվել համաշխարհային նշանակության տնտեսական ձգողականության բևեռ: