Նոր ավտոմոբիլային արտադրությունը գործարկելիս, Ղրղզստանը կարող է ավտոմեքենաների համապատասխանության գնահատումն իրականացնել պարզեցված ձևով
Նման որոշում են կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամները՝ փոփոխություն կատարելով անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգում։


Այդ հնարավորությունը ավելի վաղ նույնպես նախատեսված էր տեխնիկական կանոնակարգով այն պետությունների համար, որոնք հանդիսանում են Տրանսպորտային միջոցների նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու մասին Ժնևի համաձայնագրի մասնակիցներ: Նորմը նախատեսված էր, որպեսզի արտադրողը չհետաձգի արտադրության սկիզբը և հնարավորություն ունենա զուգահեռաբար անցկացնել սերտիֆիկացման աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրանքի սերիական թողարկման համար

Սակայն Ղրղզստանի Հանրապետությունը միակ երկիրն է ԵՏՄ-ում, որը դեռևս Ժնևյան համաձայնագրի անդամ չի հանդիսանում։ Ներկայումս ընթանում է միացման ընթացակարգը, ուստի ԵՏՀ խորհուրդը փոփոխություն է կատարել նոր արտադրության գործարկման ժամանակ և Ժնևյան համաձայնագրի անդամ չհանդիսացող պետության տարածքում համապատասխանության գնահատման պարզեցված ընթացակարգ կիրառելու հնարավորության մասին:

Այդ նորմի գործողության ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։