Ընդունվել գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկի վերաբերյալ հանձնարարական

Դեկտեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում հանձնարարական է ընդունվել գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկի վերաբերյալ։

Համեմատական ցանկը ներառում է գույքի գնահատման օբյեկտները՝ Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետությունում

համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատման իրավունք տվող թույլտվությունների նշումով:

ԵՏՀ Խորհրդի հանձնարարականը թույլ կտա օպերատիվորեն հաշվի առնել գնահատման գործունեության ոլորտում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության փոփոխությունները։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի № 19 որոշմանը համապատասխան՝ գույքի գնահատման ծառայությունների հատվածը անցնում է ծառայությունների միասնական շուկայի ռեժիմի 2025 թվականի հունվարի 1-ին՝ համեմատական ցանկի հաստատման պայմանով:

Նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները կհաստատեն վերջնական ցանկը մինչև գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկը՝ Գնահատման գործունեության իրականացման պայմանների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների շրջանակներում։

ԵԱՏՄ անդամ պետություններում գնահատման օբյեկտների անվանումները տարբերվում են, և ցուցակը գնահատողներին թույլ կտա համեմատել իրենց մոտ առկա թույլտվությունները այլ անդամ պետություններում գործող թույլտվությունների հետ և կհանդիսանա ծառայությունների միասնական շուկայի կանոնների խախտումների կանխման և Միության այլ երկրների գնահատողների վերահսկման լրացուցիչ գործիք:

   

Տեղեկանք

ԾՄՇ-ի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների վերաբերյալ ընդհանուր մոտեցումները հաստատվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի № 23 որոշմամբ և պարտադիր են ԵԱՏՄ երկրների գնահատման գործունեության ոլորտի օրենսդրության մեջ ներդրման համար: